reanimania-scholarship
reanimania-star1
reanimania-star2
reanimania-star3

«ՌեԱ Սևան Նաղաշ» կրթաթոշակ

5 տարի առաջ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը Անգուլեմի անիմացիոն դպրոցի հետ համատեղ հիմնեց ՌեԱ անիմացիոն կրթաթոշակը: 2018թ.-ին այն անվանափոխվեց ՌեԱ Նաղաշ Կրթաթոշակի` ի հիշատակ նկարիչ Սևան Նաղաշյանի: Երկար տարիներ Սևան Նաղաշյանը եղել է «ՌեԱնիմանիա»-ի աջակիցն ու լավ ընկերը: Նաղաշյանի ընտանիքի հետ միասին «ՌեԱնիմանիա» -ն պատրաստ է սկսել ՌեԱ Նաղաշ կրթաթոշակը, որի գլխավոր նպատակն է օգնել երիտասարդ անիմատորներին հասնել իրենց երազանքին:

Նաղաշյանի անհուն սերը դեպի արվեստ հասավ նույնիսկ մինչև Հայաստանի սահմանային գյուղեր: Վազաշեն գյուղում, որն Ադրբեջանից ընդամենը 900 մետր հեռավորության վրա է գտնվում, անտեսելով բոլոր խոչընդոտները Սևան Նաղաշյանը հիմնեց իր արվեստի դպրոցը:

ՌեԱ Նաղաշ կրթաթոշակի շրջանակներում հաղթող մասնակիցը հնարավորություն կստանա մեկնել «ՌեԱնիմանիա» -ի կողմից ֆինանսավորվող մեկամսյա վերապատրաստման դասընթացի Անգուլեմի անիմացիոն դպրոց: Ֆրանսիայի դեսպանությունը կապահովի ուղևորության ծախսերն, իսկ Նաղաշյան ընտանիքը կտրամադրի սիմվոլիկ գումար մասնակցի կեցության ծախսերի համար:

Հայտ 2018/19

Հայտերը պետք է ուղարկվեն հոկտեմբերի 17-ից հոկտեմբերի 28-ի կեսգիշեր

Դիմող ուսանողները պետք է մասնակցեն փառատոնի փակման արարողությանը, որի ընթացքում կհայտարարվեն երկու հաղթող անիմատորների անունները:

Հարցեր դեպքում ուղարկեք հաղորդագրություն հետևյան էլ. Փոստին [email protected]

Զգուշացում՝ պարտադիր դաշտերի չլրացման դեպքում հայտերը չեն ընդունվի:

Scholarship Form hy

2018-2019 Կրթաթոշակ

Drop a file here or click to upload Choose File
Maximum upload size: 2.1MB
Drop a file here or click to upload Choose File
Maximum upload size: 2.1MB
Drop a file here or click to upload Choose File
Maximum upload size: 2.1MB
Drop a file here or click to upload Choose File
Maximum upload size: 2.1MB
20MB գերազանցող ֆայլերի դեպքում ուղարկել լինքը:
20MB գերազանցող ֆայլերի դեպքում ուղարկել լինքը:
Drop a file here or click to upload Choose File
Maximum upload size: 2.1MB
20MB գերազանցող ֆայլերի դեպքում ուղարկել լինքը: