Նկարիչ, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր, անիմատոր Ռոջեր Կուպելյանը գրաֆիկական կինոէֆեկտների համաշխարհային առաջատար մասնագետներից մեկն է։ Իր կարիերայի ընթացքում աշխատել է այնպիսի հայտնի ֆիլմերի վրա, ինչպիսիք են` «Մատանիների տիրակալը» եռապատումը, «Քլովերֆիլդ», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Հյուգո» և «Կարիբյան ծովի ծովահենները»: Սեմինարի ընթացքում նա կխոսի մարդկության ու ռոբոտների մասին, ինչպես նաև վիզուալ էֆեկտների կարևորության մասին։ 29.10.2019 ՀԲԸՄ, ժամը 10:00-12:00