Բավականին հեքիաթային վերնագրով ու պաստառում փայլփլուն աչուկներով շան պատկերմամբ, Անկա Դամիանի 2019 թվականի “Մարոնայի Ֆանտաստիկ Պատմությունը,” կարծես լինի ընդհամենը մի հասարակ հեքիաթ` երեխաներին զբաղացնելու համար: Բայց սա միայն առաջին տպավորությունն է: Իրականում, հենց առաջին կադրից, դիտորդին հասկանալի է դառնում, որ այս անիմացիան նման չի լինելու մնացածներին և որ “Մարոնայի Ֆանտաստիկ Պատմությունը” կարող է իրականում լինել բավականին ֆանտաստիկ նույնիսկ մեծահասակների համար: 2D, 3D և “cut-out” անիմացիաները խառնելով իրար, այս ֆիլմը վեր է ածվում ցնցող ճանապարհորդության որն անընդհատ զարմացնում է դիտորդին իր գեղեցիկ պատկերավորմամբ և երևակայության խաղի թռիչքով, մինչև որ դիտորդը լիովին կորցնում է իրեն պատմության մեջ և վայելում անիմացիան մանկական հիացմունքով:  Անիմացիայի այսքան հիշարժան լինելու պատճառներից մեկն այն է, որ Դամիանին  հաջողվում է պատմել մի շատ հասարակ պատմություն բավականին արտառոց կերպով: Այս ամբողջ անիմացիայի հիմքում մի շան  պատմություն է որը սկսվում է նրա ծննդով և ավարտվում մահով: Մարոնայի կյանքի ընթացքը բաժանված է երեք մասի, որից ամեն մեկում Մարոնան հանդիպում է մի նոր մարդու ում հետ կիսում է իր կյանքի կարևոր պահերն ու հիշողությունները: Բայց սա ընդհամենը սյուժեի մակերեսային հատվածն Է: Ընկղմվելով պատմության մեջ, հասկանալի է դառնում, որ Մարոնան ընդհամենը մի  միջոց է, որի շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում մուտք գործել տարբեր մարդկային կյանքեր և տեսնել մարդկության ամենատարածված խնդիրներն ու հարցերը: Անիմացիան իր մեջ ներառում է մարդկային ձգտումները, միայնությունը, հարաբերություններում առկա խնդիրները, ինչպես նաև սերունդների անավարտ պայքարը և պատանեկության դժվարությունները: Եթե չլիներ գլխավոր հերոսը և անդադար ապշեցնող անիմացիան, այս պատմությունները կարողեին ինել բավականին ծանր ու մռայլ:  Բաց այս “մռայլությունը”  գրեթե անհնար է նկատել անվերջ թվացող գունային և երկրաչափական պատկերների խաղում: Ամեն հերոս այստեղ ունի իր գույնը, որը ճշգրտորեն ցույց է տալիս դիտորդին իր կերպարի գլխավոր հատկանիշը: Պատմության գաղափարը ավելի վառ արտահայտելու համար, Դամիանը ջնջում է իրականության սահմանները` ցույց տալով պատկերներն ու իրադարձությունները չափազանցման միջոցով: Օրինակ` Մարոանայի սիրելի մարդիկ շատ անգամ պատկերված են այլ մարդկանցից մեծ, հաճախ ավելի մեծ ամբողջ աշխարհից: Իրականում, չափսերի հակադրությունը պատահական չէ, քանի որ Մարոնայի համար այս մարդիկ ամփոփում են իրենց մեջ այդ ամբողջ աշխարհը::  Ընդհանուր առմամբ, ամբողջ անիմացիան նման է մի ոլորանի, որ տանում է հանդիսատեսին տարբեր վերելքների ու վայրեջքների միջով և միաժամանակ հանդիսատեսի մեջ պահում է հիացմունքը խաղի և աբստակցիայի նկատմամբ: Որպես վերջաբան, չնայած “Մարոնայի Ֆանտաստիկ  Պատմությունը” թվում է, թե նախատեսված է երեխաների համար, ֆիմլի գաղափարը ավելի հեռուն է գնում քան գեղեցիկ և հեքիաթային աշխարհի պատկերավորումը: Թվում է, թե յուրաքանչյուրս էլ կարող էինք լինել այս անիմացիայի մի մասինկը:      Մարի Սահակյան