“Կյանքը պատկեր է , կենդանացրու այն”

Երևանի «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը հիմնադրվել է 2008 թվականին քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունու կողմից: Որպես Հարավային Կովկասի ամենամեծ և իր տեսակի մեջ եզակի միջոցառում, «Ռեանիմանիա»-ն իր անփոխարինելի դերն է կատարում արևելքն ու արևմուտքն իրար կապելու գործում: Այն դառնում է ամենակարևոր փառատոններից մեկը, որն ստանում է հազարավոր դիմումներ ամբողջ աշխարհից և արժանանում է տասնյակ հազարավորների ուշադրությանը:

Փառատոնը ներառում է երկար սպասված ոչ-կոմերցիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի ընտրանի՝ ինչպես նաև 15 մրցութային և ոչ մրցութային ծրագրեր: Փառատոնը նաև առաջարկում է տեղական և համաշխարհային արդյունաբերության ոլորտներում տաղանդավորների կողմից անցկացվող մի շարք գործնական սեմինարներ, վարպետաց դասեր և դասախոսություններ:

«Ռեանիմանիա»-ի լոգոյի առաջին երեք տառերը՝ «ՌեԱ» ներառում են հետևյալ երկու կարևորագույն բառակապակցությունները. - "ReA" Republic of Armenia - Հայաստանի հանրապետություն - "ReA" Republic of Animation- Անիմացիայի հանրապետություն Որպես բրենդ, «Ռեանիմանիա»-ն ստեղծվել է ծառայելու տեղական և միջազգային հարթակներում Հայաստանի անիմացիոն բիզնեսն ու արվեստը զարգացող արդյունաբերության վերածելու համար, այսինքն՝ Վերա(re)Անիմացիայի ենթարկելու:

Առաջին իսկ օրից՝ սկսած 2009 թ.-ի «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնից, մեր միջոցառումներն արժանացել են մեծ ուշադրության ավելի քան 25.000 հանդիսատեսի, 100-ից ավել հովանավորների, 90 ինդուստրիայի ժյուրիների, 28 կրտսեր ժյուրիների և 32 խոսնակների կողմից: 2008 թվականին, երբ «Ռեանիմանիան» հայտարարեց 2009 թվականի մրցույթի առաջին դիմումների ընդունելության մասին, 4 կատեգորիանորով՝ Լիամետրաժ, Կարճամետրաժ, Հեռուստատեսային-ուսուցողական և անիմացիոն ավարտական ֆիլմեր, «Ռեանիմանիան» մոտ 350 դիմում ստացավ 35 երկրներից: Ինը տարի անց՝ 2017-ին դիմումների քանակը 350-ից հասավ 2500-ի, երկրների թիվն էլ՝ 35-ից 101-ի:

reanimania-about

Մրցանակներ

reanimania-award

Reanimania Best Feature Film Award

reanimania-award

Reanimania Best Short Film Award

reanimania-award

Reanimania Best TV & Educational Film Award

reanimania-award

Reanimania Best Graduation Film Award

reanimania-award

Reanimania Best Musical Clips Award

reanimania-award

Reanimania Robert Sahakyants SpecialAward

reanimania-award

Reanimania Lev Atamanov Special Award

reanimania-award

Reanimania Valentin Podpomogov Special Award