reanimania-home
hole-red
moon-white
moon-for-tablet

Երևանի «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն

line-short
line-long
2018

ՀՈԿ

28

ՆՈՅ

04

Հայտագրում

Երևան «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն

Հայտերի ընդունելության ժամկետը

Փակված

-

«Ռեանիմանիա»-ն հայտարարում է 10-երորդ փառատոնի հայտերի ընդունելության սկիզբ:

Դիմել

Հարցերի դեպքում՝

[email protected]

Փառատոնի Պաստառ

Պատվավոր Հյուրեր և Ժյուրիի Անդամներ

Արթուր դե Պան

Ռեժիսոր
Անիմացիոն ֆիլմաշարերի գրաֆիկական դիզայներ և ռեժիսոր, պատկերապատումների նկարազարդող և հեղինակ («Փոքրիկ մեղքերը», «Խեցգետնի Մարտը» և «Զոմբիլենիում»): Առաջին լիամետրաժ ֆիլմն է «Զոմբիլենիում»-ը (2017):

Իրիս Կադյու

Ծրագրի ղեկավար
Իրիս Կադյուն Եվրոպայի խորհրդի "Eurimages" հիմնադրամի ծրագրի ղեկավարն է։ Նա գեղարվեստական լիամետրաժ և անիմացիոն ֆիլմերի համատեղ արտադրությունների պատասխանատուն է։ Ներկայումս Eurimages-ում են Ստրասբուրգյան Կազմակերպության 47 անդամներից 37-ը, այդ թվում նաև Կանադան։

Ժերալդին Բաշե

Ծրագրի ղեկավար - MIFA
Բաշեի կարիերան սկսվել է Editions Delcourt խմբագրությունում՝ պատկերապատումների ոլորտում։ 15 տարի զբաղվել է Աննեսի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի հետ կապված աշխատանքներով: Զբաղվում է երիտասարդ տաղանդներին աջակցելով նրանց կարիերայի սկզբում:

Կորին Դեստոմ

Անիմացիոն ֆիլերի պրոդյուսեր
Կորին Դեստոմը Ֆոլիմաժ ստուդիայի խմբագիր-տնօրենն է ու Ֆրանսիայում և դրանից դուրս կանոնավոր կերպով մասնակցում է ժողովների, քննարկումների և սեմինարների: Թողարկում է կարճամետրաժ ֆիլմեր և վերահսկում այլ նկարիչների աշխատանքները՝ միաժամանակ նոր նախագծեր մշակելով։

Ստեֆան Կազանջյանը

Ռեժիսոր
Ֆրանսիացի ռեժիսոր: Նկարահանել է 3 գեղարվեստական ֆիլմ (“Սեքսուալ տղաները”, “Ժամանակակից սեր”, “Միշել Գ, աշխարհի թագավորը”): Հեղինակել է “Հրեշը Փարիզում” և “Սահարա” անիմացիոն ֆիլմերը: Նա նաև “Տաքսի 5”-ի և “Պատայա”-ի համահեղինակ սցենարիստն է:

Շանթ Կո

DJ, music promoter, and entrepreneu
Դիջեյ, երաժշտական ​փրոմոութեր և գործարար Շանթ Կոն (Շանթ Կոտչյան) Երևանում բնակվող սիրիահայ է: Paparazzi Group-ի հիմնադիրն ու սեփականատերն է: Այն ներկայացնում է Paparazzi Club-ը, որն արդեն 3 տարի գործում է Երևանում` ապահովելով լավագույն երաժշտությունը լավագույն տեղական և միջազգային դիջեյներից:

Սեդա Գրիգորյան

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր
Նկարահանել է հեռուստատեսային եւ վավերագրական ֆիլմեր, ռեպորտաժներ Հայաստանում, Թուրքիայում, ԱՄՆ-ում: 2017թ-ին նրա “Ճանապարհ դեպի տուն” վավերագրական ֆիլմը Տորոնտոյի ՆՈՒՌ կինոփառատոնում արժանացել է լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ մրցանակին:

Ռեժինա Պեսոա

Նկարիչ-անիմատոր
Սկսել է ռեժիսորի կարիերան 1996-ին: Նրա ֆիլմերը լայն ճանաչում ունեն և արժանացել են բազմաթիվ մրցանակների և դրական կարծիքերի: 2018-ին դարձել է Հոլիվուդի Կինոարվեստի և գիտության ակադեմիայի անդամ: Նրա բոլոր ֆիլմերը Պորտուգալիայի ազգային կինոֆոնդում են:

Լիլիթ Մովսիսյան

Ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ
Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: 2013-ին նրա երկրորդ լիամետրաժ “Կաուչուկ” ֆիլմը նոմինացվել է “HAYAK” ազգային մրցանակաբաշխության 6 անվանակարգերում և արժանացել մրցանակի:

Լիլիթ Ալթունյան

Նկարիչ
Զբաղվում է համակարգչային արվեստով, անիմացիայով, գրականությամբ և երաժշտությամբ: Նա հեղինակել է մանկական գրքեր, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, ինչպես նաև տարբերանշաններ մի շարք մշակութային և բիզնես կազմակերպությունների համար:

Հենրի Հովհանեսյան

Անիմացիոն արտադրության մենեջեր
Հենրի Հովհանեսյանը ժամանցային ինդուստրիայի կառավարման ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող մասնագետ է: Նա աշխատել է տարբեր հեռուստատեսային և լիամետրաժ անիմացիոն 2D և 3D ծրագրերում՝ Warner Brothers, Sony TV, Universal Studios Animation և DreamWorks Animation ընկերություններում:

Հարություն Խաչատրյան

Սցենարիստ, կինոռեժիսոր
1979թ.-ից աշխատել է “Հայֆիլմ” ստուդիայում՝ որպես ռեժիսորի և օպերատորի օգնական, ավելի ուշ՝ ռեժիսոր: 1991թ.-ին հիմնել է “Դեբյուտ” կինոփառատոնը, 2004-ին՝ “Ոսկե ծիրան” միջազգային փառատոնը, որը ղեկավարում է մինչ օրս: 2016թ. ընտրվել է ՀՀ ազգային կինոակադեմիայի նախագահ:

Դավիթ Մաթևոսյան

Մշակույթի նախարարի խորհրդական
1988-ից աշխատում է լրատվամիջոցներում և կինոարտադրության մեջ: Նա ստեղծել է վավերագրական, գեղարվեստական ​, հեռուստավավերագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ: Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի գործադիր տնօրենն է (2003-ից) և մշակույթի նախարարի խորհրդատուն (2018 թ.):

Տիգրան Առաքելյան

գեղարվեստական ղեկավար
Սովորել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 2012-13 թթ-ին աշխատել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնում որպես անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր։ Նա մի շարք երաժշտական հոլովակների ռեժիսոր է, որոնց թվում են՝ “Նռենի” (2016), “Հով Արեք” (2017), “Պապ ջան” (2017) և այն։

Արամայիս Հայրապետյան

2007-ին Հայրապետյանը թողարկեց իր առաջին տեսահոլովակը: Նրա թողարկած հոլովակներից շատերն արժանացել են տարբեր մրցանակների, որոնց թվում են՝ “Լավագույն երաժշտական հոլովակ” Հոլիվուդի Շարժական ֆիլմերի միջազգային փառատոնին (2018):

Անիտա Հախվերդյան

Ծնվել է Երևանում։ Երկու տասնամյակ հեռուստատեսային ու ռադիո հողորդումներ է վարել՝ հոգևոր լուրերից մինչև շոուբիզնես։ Գրել է շուրջ 400 երգերի խոսքեր, ինչպես նաև՝ ֆեսբուքյան երկար ստատուսներ։

Լևոն Բաղդասարյան

Լևոն Բաղդասարյանը անիմատոր է, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստարտափ՝ Yelling անիմացիոն ստուդիայի համահիմնադիրը, ներկայումս աշխատում է “Քուչա” մինի-սերիալի վրա՝ որպես ռեժիսոր և անիմատոր:

Ռեանիմանիա 2018 Մրցանակակիրները

Chris the Swiss

Directors:
Անյա Քոֆմել
Country:
Շվեյցարիա
Year:
2018

Հերթական մի օր

Directors:
Ռաուլ դե լա Ֆուենտե, Դամիան Նենով
Country:
Իսպանիա, Լեհաստան, Բելգիա, Գերմանիա, Հունգարիա
Year:
2018

Ուիքենդ

Directors:
Տրեվոր Ջիմենեզ
Country:
ԱՄՆ
Year:
2017

Մի ուրվականի պատմություն

Directors:
Ալզբետա Գոբելովա
Country:
Չեխիայի Հանրապետություն
Year:
2017

Առարկաները չունեն իրավունքներ

Directors:
Նիկոլայ Տրոշինսկի, Ռաջ Յագնիկ
Country:
Միացյալ Թագավորություն
Year:
2018

N.A.P.

Directors:
Ադոլֆո դի Մոլֆետա
Country:
Իտալիա
Year:
2017

Տուր ինձ խաղաղություն

Directors:
Արծրուն Մանուկյան
Country:
Հայաստան,
Year:
2017

Պաբլոյին հաղթելիս

Directors:
Ռոբե Վերվակե
Country:
Բելգիա
Year:
2018

Սիրի՛ր ինձ, վախեցի՛ր ինձնից

Directors:
Վերոնիկա Սոլոմոն
Country:
Գերմանիա
Year:
2018

5 րոպե մինչև լողալը

Directors:
Նատալյա Միրզոյան
Country:
Ռուսաստան
Year:
2018

ՌեԱ Նորություններ

Ստացիր Փառատոնի Մասին Բոլոր Նորությունները